Հանրահայտ արհեստական քաղցրացնող նյութերը թունավոր են աղքիների մանրէների համար. հետազոտություն

17:30   3 հոկտեմբերի, 2018

Գիտնականները հայտնաբերել են, որ արհեստական քաղցրացնող նյութերը պոտենցիալ վնասակար ազդեցություն ունեն աղիքների մանրէների վրա: Դրանք մշակվել են որպես շաքարին փոխարինող նյութեր եւ հաճախ են օգտագործվում շաքարախտով հիվանդների կամ դիետոլոգների կողմից արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նվազագույնի հասցնելու համար:

Նեգեւայում Բեն Գուրիոնի եւ Նանյանում Տեխնոլոգիական համալարանի հետազոտությունները վկայում են այն մասին, որ հանրահայտ քաղցրացնող նյութերը, ներառյալ ասպարտամը եւ սուկրալոզուն, կարող են թունավոր ազդեցություն ունենալ աղիքների մանրէների վրա:

Դա իր հերթին հղի է առողջական խնդիրներով:

Հետազոտողները ընդհանուր առմամբ դիտարկել են 6 արհեստական քաղցրացնող նյութեր, ինչպես նաեւ տվյալ քաղցրացնող նյութերով 10 սպորտային հավելումներ: Քաղցրացնող նյութի անգամ 1 մգ/մլ խտության դեպքում աղիքային մանրէների վրա թունավոր ազդեցություն է հայտնաբերվել:



© NEWS.am Medicine