«Հեղուկ վիագրան» ընդունելուց հետո տղամարդը շրջակա աշխարհը է սկսել տեսնել կարմիր գույներով

19:58   3 հոկտեմբերի, 2018

«Հեղուկ վիագրայի»՝ սիլդենաֆիլի ցիտրատի ընդունումը լրջորեն ազդել է Նյու Յորքի 31-ամյա բնակչի տեսողության վրա: Վերջինիս անունը էթիկական պատկերացումներից չի հաղորդվում:

Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ նորման գերազանցող չափերով վիագրան ընդունելուց հետո տղամարդու՝ աշխարհի գունային ընկալումը փոխվել է: Տուժողը ընդունել է սիլդենաֆիլ, այսինքն՝ վիագրայի ակտիվ բաղադրիչ, որը նա գնել էր համացանցում:

Համացանցում հեղուկ սիլդենաֆիլի ցիտրատը ներկայացվում է որպես արագ ազդեցություն եւ նվազագույն կողմնակի էֆեկտներ ունեցող դեղամիջոց: Այն պաշտոնապես վիագրա ապրանքանիշի տակ չի վաճառվում:

Իմպոտենցիայով տառապող երիտասարդ տղամարդը բուժում է ստացել Mount Sinai բժշկության դպրոցում: Նա ընդունել է խորհուրդ տրվող 50 մգ-ից շատ ավելի «հեղուկ վիագրա», ինչի հետեւանքով մի քանի օր նրա մոտ ցանցաթաղանթի ֆիզիկական վնասվաածքներ են զարգացել: Տուժողի խոսքով՝ նա շրջակա աշխարհը հիմնականում տեսնում է կարմիր գույներով:

Բժիշկները նշում են, որ դեղը չարաշահելու պատճառով տղամարդու մոտ ախտորոշվել է տեսողության անշրջելի վնասում: Դա նշանակում է, որ տեսողության խանգարումը մինչեւ կյանքի վերջ կլինի:



© NEWS.am Medicine