Հղի աղջիկը հաշմանդամ է դարձել դաջվածքի պատճառով

10:45   4 հոկտեմբերի, 2018

Կոլումբիայի բնակիչ 16-ամյա հղի Լուիզա Ֆերնանդան դաջվածքի սրահ հաճախելուց հետո հաշմանդամ է դարձել:

Ինչպես հայտնում է Metro-ն, աղջիկը դաջվածք է արել աջ կրծքին եւ վարակվել է ախտածին բակտերիաներով: Բժիշկների կանխատեսմամբ՝ նա այլեւս երբեք չի կարողանա քայլել, քանի որ ինֆեկցիան թափանցել է նրա ողնուղեղ: Լուիզան ավելորդ հեղուկի հեռացման վիրահատության է ենթարկվել, սակայն դրանից հետո կույր աղիքի որդանման ելունի բորբոքում է զարգացել, իսկ բազմաթիվ դեղերը, որոնք ստիպված էր ընդունել, վիժում են առաջացրել:

Այս բոլոր իրադարձություններից հետո աղջկա մոտ դեպրեսիա է սկսվել, եւ նա ստիպված էր դիմել հոգեթերապեւտի:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո աղջկա համար դժվարությունները չեն ավարտվել. Լուիզան պատմում է, որ ինքը փողոցում ուշադրություն է գրավում հաշմասայլակի պատճառով, ինչի հետ դժվար է հաշտվում::

Սակայն աղջիկը հիմա ջանում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել տանից դուրս եւ փող է հավաքում նոր վիրահատության համար:



© NEWS.am Medicine