Կանադայում նեյրովիրաբույժը փոքրիկ հիվանդի խնդրանքով վիրահատել է թավշյա արջուկին

13:46   5 հոկտեմբերի, 2018

Կանադացի վիրաբույժն առանց անեսթեզիայի համարձակ փորձարարկան միջամտություն է կատարել թավշյա արջուկի վրա:

Ինչպես հայտնում է ВВС-ն, չնայած բժիշկ Դանիել Մաքնիլին նախկինում երբեք թավշյա արջերի չէր վիրահատել, չի կարողացել մերժել հիվանդ երեխայի՝ համակրելի արջուկի տիրոջ խնդրանքը:

Վիրահատարանի ճանապարհին 8-ամյա Ջեքսոն Մաքկին վիրաբույժին հարցրել է՝ նա չի՞ կարող միաժամանակ նորոգել նաեւ իր Փոքրիկ անունով արջուկին: Ջեքսոնը ի ծնե տառապում է հիդրոցեֆալիայով՝ ողնուղեղային հեղուկի կուտակում, եւ բժիշկ Մաքնիլին եղել է նրա առաջին նեյրովիրաբույժներից մեկը:

«Ինչպե՞ս կարող էի մերժել»,- «Թվիթերում» հրապարակված արջի վիրահատության լուսանկարների տակ գրել է բժիշկը:

Մաքլինին արջի մոտ թեւատակի պատռվածք է ախտորոշել եւ վիրահատության ժամանակ նրա դեմքին «թթվածնային դիմակ» է դրել:

Ջեքսոնի ընտանիքն ասել է, որ բժշկին անչափ շնորհակալ են, որն ամեն ինչ արել է, որպեսզի իրենց որդին այս ծանր ժամանակահատվածում իրեն լավ զգա: «Նա այնքան հպարտ էր: Քանի որ նրա սիրելի արջուկը իր հետ միասին հիվանդանոցային մահճակալին էր պառկած»,- լրագրողներին ասել է տղայի հայրը՝ Ռիկ Մաքկին:

Հիմա երկու փոքրիկ հիվանդները հաջող միջամտություններից հետո վերականգնվում են:



© NEWS.am Medicine