Ցածրկալորիական սննդակարգերը իրանի շրջանում ճարպաշերտեր են առաջացնում

16:45   5 հոկտեմբերի, 2018

Ցածրկալորիական սննդակարգերը իրանի շրջանում ճարպաշերտեր եւ մկանային թուլություն են առաջացնում: Այս մասին են վկայում Ջորջթաունի համալսարանի հետազոտությունները:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, մկների վրա կատարված փորձերով պարզվել է, որ այս սննդակարգերը առաջացնում են անգիոտենզին II հորմոնի ակտիվության աճ, որը, արյունատար անոթները նեղացնելով, բարձրացնում է արյան ճնշումը: Բացի դրանից, անգիոտենզին II-ը խթանում է օրգանիզմում այլ հորմոնների արտադրումը, որոնք զսպում են աղն ու ջուրը: Արյան բարձր ճնշումը եւ իրանի շրջանում շերտերը հանրագումարում կարող են դառնալ դիաբետի եւ սրտի հիվանդությունների զարգացման պատճառ:

Փորձի ժամանակ գիտնականները մկներին բաժանել են 2 խմբի. առաջին խմբին կերակրել են 60 տոկոսով կրճատված կալորիականությամբ սննդակարգով, իսկ երկրորդին՝ սովորականի պես: Երեք օր հետո առաջին խմբի կրծողների քաշը նվազել է, սակայն նկատվել է նյութափոխականության մի շարք ֆունկցիաների, ներառյալ երիկամների աշխատանքի մարում:

Երբ մկներին վերադարձրել են նորմալ սննդակարգի, սրտի բաբախման հաճախությունը եւ մարնի քաշը աճել են: Արդյունքում արդեն 3 ամիս անց առաջին խմբի կրծողների մոտ իրանի շրջանում ճարպաշերտերն ավելի շատ են եղել, քան երկրորդ խմբի նրանց ցեղակիցների մոտ:

Գիտնականների կարծիքով՝ պատճառն այն է, որ ցածրկալորիական սննդակարգի ժամանակ օրգանիզմը փորձում է սնունդի յուրաքանչյուր ընդունմամբ առավելագույն էներգիա «պաշարել»:



© NEWS.am Medicine