Գիտնականներն արյան անալիզի համար թղթե թեստ են մշակել

21:07   5 հոկտեմբերի, 2018

Հոլանդացի եւ ճապոնացի գիտնականները մշակել են արյան անալիզի թղթե թեստ, որի շնորհիվ կարելի է 20 րոպեում պարզել մարդու մոտ ինֆեկցիոն հիվանդության առկայությունը:

Ինչպես հայտնում է Angewandte Chemie-ը, թեստը արդյունքը փոխանցում է՝ հիմնվելով արյան մեջ հակամարմինների վրա: Անալիզի համար բավական է մեկ կաթիլ արյուն կաթեցնել թղթե թեստի վրա, ապա 20 րոպե հետո թուղթը շրջել եւ նայել երեք լուսարձակող բծերի գույնին, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է որոշակի հիվանդության համար:

Թղթե թեստի հակառակ կողմը կապտականաչ լույս է արձակում բիոքիմիական ռեակցիայի շնորհիվ, ընդ որում՝ որքան կապույտ լույսն արտահայտված է, այնքան արյան մեջ հակամարմինների խտությունը բարձր է: Առողջ մարդու մոտ թեստը կլուսավորվի կանաչ լույսով:

Հետազոտության ընթացքում թեստը փորձարկումները հաջողությամբ է անցել: Ախտորոշման ճշգրտության ստուգման համար օգտագործվել է ՄԻԱՎ-ով, գրիպով եւ դենգե տենդով անձանց արյունը: Գիտնականները հույս ունեն, որ իրենց մշակումը հնարավոր կլինի օգտագործել թանկարժեք լաբորատոր սարքերին սահմանափակ հասանելությամբ զարգացող երկրներում:

Բացառված չէ, որ մի քանի տարվա ընթացքում թղթե թեստը կարող է ազատ վաճառվել:



© NEWS.am Medicine