Ալպական կօգնի քաղցկեղի բուժմանը

23:45   5 հոկտեմբերի, 2018

Ալպակա երկկճղակավոր կենդանիները, որոնք բնակվում են Հարավային Ամերիկայի բարձրլեռնային շրջաններում, կարող են օգնել քաղցկեղի բուժմանը: Այս մասին նշված է Angewandte Chemie ամսագրում հրապարակված հոդվածում:

Բրասելոնի բիոբժշկական հետազոտությունների ինստիտուտի եւ Բրյուսելի ազատ համալսարանի գիտնականները պարզել են, որ ալպակայի օրգանիզմում հակամարմիններ կան, որոնք կարող են արգելափակել աճի էպիդերմալ գործոն (EGF) կոչվող սպիտակուցի արտադրումը: Այս սպիտակուցը խթանում է բջջային բազմացումը, բայց, միաժամանակ, նպաստում է նաեւ քաղցկեղային բջիջների աճին:

Գիտնականները հույս ունեն, որ ալպակայի օրգանիզմում արտադրվող հակամարմինները կկարողանան արգելափակել աճի էպիդերմալ գործոնի արտադրումը: Նրանք իրենց եզրահանգումները պետք է հաստատեն տարբեր բջջային եւ կենդանական մոդելների վրա նոր հետազոտություններով:



© NEWS.am Medicine