Սիլիկոնային կուրծքը սալմոնելայով վարակվելու պատճառ է դարձել

10:54   6 հոկտեմբերի, 2018

Սիլիկոնային կուրծքը դարձել է Նեբրասկայից 34-ամյա կնոջ սալմոնելայով վարակվելու պատճառը: Տհաճությունն առաջացել է մեքսիկական հանգստավայրում հանգստանալիս դիարեայի զարգացումից հետո:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Նեբրասկայի համալսարանին առընթեր բժշկական կենտրոնի վիրաբույժները տեղեկացրել են, որը կինը նախկինում կրծքի մեծացում եւ լիֆտինգ է կատարել: Հինգ ամիս անց նա մեկնել է մեքսիկական Կանկուն, որտեղ փորացավեր են սկսվել, դիարեա եւ տենդ: Բժիշկներն ախտորոշել են «ճանապարհորդների դիարեա», սակայն անախորժությունները սրանով չեն ավարտվել:

ԱՄՆ վերադառնալով՝ կինն աջ կրծքի շրջանում այտուցի եւ ցավի գանգատներից հետո բուժզննում է անցել: Ուլտրաձայնային հետազոտությունը իմպլանտի մոտ հեղուկի կուտակում է ցույց տվել, որի մեջ հայտնաբերել են սալմոնելայի բակտերիալ կուլտուրայի նշաններ: Բժիշկների կարծիքով՝ աղեստամոքսային ինֆեկցիան, որով կինը վարակվել է Մեքսիկայում, հայտնվել է արյան հոսքի մեջ, որը եւ առաջացրել է իմպլանտի վարակումը:

Մինչդեռ, Բեւերլի Հիլզից հայտնի պլաստիկ վիրաբույժ Սթյուարթ Լինդերը այս բացատրության վերաբերյալ կասկած է հայտնել՝ առաջադրելով իր վարկածը, ըստ որի սալմոնելան իմպլանտի մեջ է ընկել պլաստիկ վիրահատության ժամանակ:



© NEWS.am Medicine