Գիտնականները փոխկապվածություն են գտել տղամարդու ֆերտիլության եւ նրա առնանդամի չափի միջեւ

23:49   8 հոկտեմբերի, 2018

University of Utah-ի գիտնականները փոխկապվածություն են հայտնաբերել տղամարդու   ֆերտիլության եւ նրա առնանդամի չափի միջեւ. պարզվում է, որ փոքր առնանդամով տղամարդիկ անպտղությանն ավելի հաճախ են բախվում:

Հետազոտության տվյալների համաձայն՝ անպտուղ տղամարդկանց առնանդամները շատ ավելի կարճ են եղել՝ նրանց համեմատությամբ, ովքեր ֆերտիլության հետ կապված խնդիրներ չեն ունեցել: Չափի միջեւ տարբերությունը կազմում է մոտ 0,8 սմ: Նման եզրահանգում է կատարվել 815 տղամարդկանց սեռական օրգանների ուսումնասիրման արդյունքում, որոնք եղել են ԱՄՆ-ում Կոլորադոյի վերարտադրողական կլինիկաներից մեկի այցելուները:

Տղամարդկանց առնանդամի երկարության չափումները եւ նրանց վիճակի գնահատումը անցկացվել է 3 տարի: Պարզվել է, որ մեծ թվով տղամարդկանց մոտ, որոնք չեն կարողացել երեխաներ ունենալ, գրգռված վիճակում առնանդամի երկարությունը կազմել է միջինը 12,5 սմ: Իսկ ֆերտիլության հետ կապված խնդիրներ չունեցող տղամարդկանց մոտ՝ միջինը 13,4 սմ:



© NEWS.am Medicine