Շապինյոնի հաճախակի օգտագործումը նվազեցնում է դիաբետի զարգացման հավանականությունը

17:33   9 հոկտեմբերի, 2018

Շամպինյոնը նվազեցնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրակացություն են կատարել Փենսիլվանիա նահանգի համալսարանի գիտնականները:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ շամպինյոնի հաճախակի օգտագործումը նվազեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը: Փորձի շրջանակում ամեն օր առնետների սննդակարգի մեջ են ներառել շամպինյոն այն քանակությամբ, որը մարդու համար համարժեք է 85 գրամին: Պարզվել է, որ սնկերի օգտագործումը առաջացրել է Prevotella կարգի բակտերիաների թվի աճ, որոնք ազդում են օրգանիզմում գլյուկոզայի արտադրման մեխանիզմների վրա:

Prevotella կարգի բակտերիաների ակտիվության շնորհիվ մեծանում է մետաբոլիկ հիվանդություններիրց օրգանիզմի պաշտպանվածությունը: Նախնական հետազոտությունները ցույց են տալիս նաեւ սնկերի այս տեսակի դրական դերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում:



© NEWS.am Medicine