Պորտալարի արյունը կօգնի «գայլի երախի» բուժման ժամանակ

19:03   9 հոկտեմբերի, 2018

Պորտալարից արյունը կօգնի «գայլի երախի»՝ քիմքի բնածին ճեղքվածքի բուժման ժամանակ: The Daily Mail-ը հաղորդում է, որ նման թերությունն առաջանում է ամեն 700-րդ երեխայի մոտ:

Փորձագետների կարծիքով՝ պորտի արյան ցողունային բջիջների օգնությամբ հնարավոր է նոր ոսկրային հյուսվածք աճեցնել ճեղքը լրացնելու համար: Այդ նպատակով «գայլի երախով» երեխայի մոտ կյանքի արդեն առաջին ամիսներին ձեւավորվում են փափուկ հյուսվածքներ:

5 ամսական տարիքում թերության արտաքին ուղղման ստանդարտ վիրահատություն է անցկացվում: Ընդ որում՝ նախապես պահպանված պորտի արյունից վերցված ցողունային բջիջները համապատասխան ոսկրային հյուսվածքով ներարկվում են ծնոտի հատվածում:

Բոգոտայում Դե Սան Խոսե հիվանդանոցում այս մեթոդով տասը տարի շարունակ 9 երեխա հաջող վիրահատվել է:

Բուժման այլ մեթոդները ենթադրում են երեխայի մարմնից ոսկրային նյութի փոխպատվաստում (օրինակ՝ ազդրի ոսկրից), ինչը բարդություններով է հղի:  



© NEWS.am Medicine