Е129 սննդային հավելումը կարող է քաղցկեղի եւ նեւրոզների զարգացման պատճառ դառնալ

16:34   10 հոկտեմբերի, 2018

Е129 սննդային հավելումը, որը հայտնի է որպես «դյութիչ կարմիր» (Red 40) ներկանյութ, կարող է քաղցկեղի, նեւրոզների եւ հիպերակտիվության զարգացման պատճառ դառնալ: Հետազոտության ժամանակ նման եզրակցության են եկել ամերիկացի գիտնականները:

Е129-ը օգտագործվում է քաղցրավենիքների պատրաստման ժամանակ, քանի որ ուժեղացնում է համը: Մինչդեռ ԱՄՆ-ից հետազոտողները վստահ են, որ սննդային ներկանյութերը, հատկապես կարմիր գույնի, առանձնապես վտանգավոր են մարդու առողջության համար:

Այսպես, Е129-ը հզոր քաղցկեղածին նյութ է, այս ներկանյութը ստանում են նավթավերամշակման մթերքներից:

Е129-ը պարունակվում է քաղցր գազավորված ըմպելիքներում, այն ավելացնում են գույնզգույն մարմելադե ֆիգուրների, ժելեի խառնուրդների եւ չոր նախաճաշերի պատրաստման ժամանակ:

Սա սննդամթերքների ամբողջական ցուցակը չէ, որտեղ կարելի է հանդիպել «դյութիչ կարմիր» ներկանյութը: Red 40-ը կարող է օգտագործվել մրգային համերի պաղպաղակներում, ինչպես նաեւ բիսկվիտով թխվածքներում:

Ընդ որում՝ գիտնականները հիշեցնում են, որ Е129 հավելումը արգելված է Եվրոպայի 9 երկրների սննդային արդյունաբերությունում:



© NEWS.am Medicine