Հիվանդ կոկորդը փոքրիկ տղային հասցրել է փսիխոզի եւ ինքնասպանության մտքերի

12:17   11 հոկտեմբերի, 2018

Կանադայից 10-ամյա Քոնոր Էնթրոփին հիվանդ կոկորդը հասցրել է փսիխոզի եւ ինքնասպանության մտքերի:

The Daily Mail-ը հայտնում է, որ մի անգամ տղայի մայրը նկատել է, որ նա իր գլխի մազերը փնջերով պոկում է: Որոշ ժամանակ անց նա կենտրոնացել է իրենց շան վրա եւ սկսել փնջով պոկել նրա մորթին: Ժամանակի ընթացքում Քոնորի մոտ զարգացել են խուճապի հարձակումները, փսիխոզ, ինքնասպանության մտքեր:

Մի քանի ամիս բժիշկները տղային հետազոտել են, անալիզներ վերցրել, հոգեբույժի մոտ ուղարկել: Ի վերջո, բժիշկներից մեկը մորից հետաքրքրվել է, թե տղան արդյոք մինչեւ վարքի այդքան կտրուկ փոփոխությունը ինչ-որ բանով հիվանդացե՞լ է: Կինը հիշել է, որ որդու մոտ եղել է կոկորդի ուժեղ ստրեպտոկոկային ինֆեկցիա: Հետագա հետազոտությունները հաստատել են, որ հենց ստրեպտոկոկն է դարձել Քոնորի մոտ փսիխոզի առաջացման պատճառը:

Պարզվել է, որ երեխայի իմունային համակարգը վիրուսին տարօրինակ կերպով է արձագանքել՝ հարձակում սկսելով սեփական օրգանիզմի վրա: Սա էլ դարձել է ուղեղի բորբոքման եւ հազվագյուտ իմունային ռեակցիայի պատճառը, որը կոչվում է մանկաբուժական աուտոիմունային նեյրոհոգեբուժական խանգարում:

Նշանակված բուժումը ներառել է իմունոսուպրեսորներ, հակաբորբոքային դեղամիջոցներ եւ հակաբիոտիկներ: Բուժման շնորհիվ տղան լիովին առողջացել է:



© NEWS.am Medicine