Շողացող առիթմիան մեծացնում է ծերունական տկարամտության զարգացման վտանգը

20:45   11 հոկտեմբերի, 2018

Շողացող առիթմիան մեծացնում է ծերունական տկարամտության զարգացման վտանգը: Այսպիսի եզրահանգում են կատարել Ստոկհոլմի Կարոլինի ինստիտուտի հետազոտողները:

Պարզվել է, որ այս հիվանդությամբ տառապող անձինք բախվում են մտավոր գործունեության եւ հիշողության ավելի արագ նվազման հետ, ինչի հետեւանքով նրանց մոտ մեծանում է ծերունական տկարամտության հավանականությունը՝ նրանց համեմատությամբ, ում մոտ առիթմիա չկա: Գիտնականները նշում են, որ արյան մատակարարման խանգարումները կարող են ուղեղի վրա ազդել տարբեր ճանապարհներով:

Հայտնի է, որ ծերանալուն զուգահեռ՝ շողացող առիթմիայի զարգացման հավանականությունը մեծանում է, սակայն մեծանում է նաեւ ծերունական տկարամտության առաջացման վտանգը: Հետազոտությունը, միաժամանակ, ցույց է տվել, որ այս երկու խանգարումների միջեւ հստակ փոխկապվածությունը: Միեւնույն ժամանակ, մասնագետներն ընդգծում են, որ հակակոագուլյանտների ընդունումն իսկապես նվազեցնում է դեմենցիայի զարգացման հավանականությունը:



© NEWS.am Medicine