Բակտերիաների երկարատեւ ազդեցությունը, որոնք մերձատամային հյուսվածքների ինֆեկցիաներ են առաջացնում, կարող են հարուցել գլխուղեղի բորբոքում: Սյս մասին է վկայում Չիկագոի Իլինոյսի համալսարանի (University of Illinois) հետազոտությունը:
Փորձի շրջանակում գիտնականները 10 մկների մոտ առաջացրել են քրոնիկական պարոդոնտիտ (փափուկ հյուսվածքների վնասում՝ ատամների շուրջ ոսկրային հյուսվածքի կորստով): Պարզվել է, որ կրծողների մոտ, որոնց բերանի խոռոչը ենթարկվել է հիվանդածին բակտերիաների ազդեցությանը, նկատվել է կուտակված բետա ամիլոիդի մեծ քանակություն (ամիլոիդային վահանիկներ, որոնք հատուկ են Ալցհեյմերի հիվանդությամբ մարդկանց ուղեղային հյուսվածքին):
Դրանից բացի, նրանց մոտ նկատվել է գլխուղեղի արտահայտված բորբոքում եւ նեյրոնների վնասում:
Ստացված արդյունքները հաստատվել են բետա սպիտակուց ամիլոիդի եւ ՌՆԹ անալիզներով, որոնով հետազոտվող խմբում բորբոքման եւ դեգեներացիայի հետ կապված գեների մեծ էքսպրեսիա են հայտնաբերել: Փորձարկվող մկների խմբում ուղեղային հյուսվածքում հայտնաբերվել է նաեւ պարոդոնտիտային բակտերիաների ԴՆԹ: