Երիտասարդ աղջիկը կաթվածահարվել է հակաբեղմնավորիչներ գործածելուց հետո (ֆոտո)

17:15   12 հոկտեմբերի, 2018

Խմելու հակաբեղմնավորիչների ընդունումը Վենեսուելայից 26-ամյա Կատրինա Պարրայի համար տխուր ավարտ է ունեցել:

Ծննդյան տոների նախօրեին աղջիկը ուժեղ փորացավ է ունեցել, սկսվել է գրեթե մշտական փսխում, հայտնում է The Daily Mail-ը: Արյան վարակման պատճառով Կատրինան 2 ամիս անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում:

Աղջիկն աստիճանաբար կաթվածահարվել է. նա չի կարողացել ոչ միայն շարժվել, այլեւ խոսել: Հետագայում նրա մոտ հալյուցինացիաներ են առաջացել: Բժիշկները մի քանի ամիս չեն կարողացել ախտորոշում կատարել: Միայն 8-րդ ամսում են պարզել, որ աղջկա մոտ առկա է սուր ընդհատվող պորֆիրիա, որը ժառանգվում է ըստ հիվանդության գերակշռող տեսակի, բնութագրվում է ծայրամասային եւ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ:

Հաշվի առնելով Կատրինայի՝ հիվանդությամբ թուլացած իմունային համակարգը՝ բժիշկները կարծում են, որ աղջկա առողջական ծանր վիճակն առաջացել է խմելու Yaz հակաբեղմնավորիչի ընդունման հետեւանքով: Այս դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց հետո աղջիկն առողջացել է եւ հիմա ֆիթնեսի մարզիչ է աշխատում:



© NEWS.am Medicine