Էլեկտրոնային սիգարետը ուժեղ ներս քաշելուց հետո ծխամորճը «ներծծվել» է տղամարդու թոքի մեջ

18:36   12 հոկտեմբերի, 2018

Անգլիայի բնակիչ Ալան Օ՛Բրայենի համար էլեկտրոնային սիգարետների հանդեպ սերը շրջվել է ողբերգական միջադեպով: Ուժեղ ներս քաշելուց հետո վեյփի ծխամորճը հայտնվել է տղամարդու թոքի մեջ:

Տղամարդուն փրկելու համար ծխամորճը ստիպված էին թոքից հանել վիրաբուժական ճանապարհով, հայտնում է The Daily Mail-ը: Հարկ է նշել, որ Ալանը դիմացկուն է եղել՝ անձամբ է իր համար բժիշկ կանչել եւ նույնիսկ մինչեւ նրանց գալը շարունակել է աշխատել: Սակայն իրենք՝ վիրաբույժները հոռետեսորեն են գնահատել տղամարդու պահվածքը, քանի որ, եթե նա, օրինակ, սայթաքեր ու ընկներ, ապա թոքի պատռվածք կստանար:

Բժիշկները Ալանի դեպքը եզակի են համարում, անգամ նախատեսում են դրան հոդված նվիրել բժշկական ամսագրում:

Ուշագրավ է, որ այս պատմությունից հետո էլ տղամարդը չի պատրաստվում ծխելուց հրաժարվել: Միակ «բայց»-ով՝ վեյփի փոխարեն նա հիմա սովորական ծխախոտ է ծխում:



© NEWS.am Medicine