Սրտի կաթվածի զարգացման հավանականությունը կարելի է կանխատեսել գենետիկ թեստի շնորհիվ

16:30   13 հոկտեմբերի, 2018

Սրտի կաթվածի զարգացման հավանականությունը կարելի է կանխատեսել գենետիկ թեստի շնորհիվ: Թեստը մշակվել է Լեսթերի եւ Քեմբրիջի համալսարանների, ինչպես նաեր Բեյքերի անվան սրտի ու դիաբետի հետազոտության ինստիտուտի գիտնականների բրիտանա-ավստրալական խմբի ջանքերով:

Journal of the American College of Cardiology-ն հայտնում է, որ «Գենոմային վտանգի գնահատում» (Genomic Risk Score, или GRS) մեթոդի հիմքում մարդու ԴՆԹ անալիզն է: Գիտնականներն օգտագործել են UK Biobank բրիտանական բազայի տվյալները, որոնք վերաբերում են տարիքային տարբեր խմբերի տղամարդկանց եւ կանանց առողջությանը: Վերլուծվել են 40-69 տարեկան գրեթե կես միլիոն մարդկանց տվյալները, որոնցից շուրջ 22 հազարի մոտ սրտի իշեմիկ հիվանդություն կար:

Հավաքած տվյալների հիմքի վրա թեստ է մշակվել, որը հաշվի է առնում 1,7 մլն տարբեր գենետիկ տարբերակներ: Ընդ որում՝ թեստի անցկացման համար անհրաժեշտ է միայն մարդու արյան կամ թքի նմուշ: Թեստը հաշվի է առնում մարդու մոտ գեների առկայությունը, որոնք կապված են խոլոստերինի մակարդակի եւ արյան ճնշման բարձրացման հետ:

GRS արժեքը կազմում է 50 դոլարից պակաս: Այն կարելի է օգտագործել միայն մեկ անգամ, սակայն կարող է սրտի կաթվածի զարգացման հավանականությունը որոշել ցանկացած տարիքում, նույնիսկ մանկական:



© NEWS.am Medicine