Գտեք բացակայող տառը. Պարզ ակնաբուժական թեստը կօգնի պահպանել սուր տեսողությունը

12:16   14 հոկտեմբերի, 2018

Բրիտանացի մասնագետները մշակել են փոքրիկ թեստ, որն իրենց խոսքով կօգնի մարդկանց պահպանել սուր տեսողությունը:Թեստն իրենից ներկայացնում է Սնելենի աղյուսակի մոդիֆիկացված եւ ավելի հետաքրքրաշարժ տարբերակը: Սովորական աղյուսակի վրա ակնաբույժը հիվանդին առաջարկում է հեռվից կարդալ տառերն ու թվերը կամ ճանաչել սիմվոլները:

Նոր աղյուսակում հիվանդը պետք է գտնի անգլերենի այբուբենի բացակայող տառը:

Պաստառի վրա 11 շարքով դասավորված 149 տառեր են: Որոշ տառեր մի քանի անգամ կրկնվում են, իսկ մեկ տառն ընդհանրապես չկա աղյուսակում:

Նայեք աղյուսաի վրա եւ գտեք պակասող տառը: Եթե դուք հեշտությամբ տեսնում եք աղյուսակի բոլոր տառերը, անգամ, ամենափոքրերը, եւ հասկանում եք, թե որ տառն է պակասում, նշանակում է դուք տեսողությամ հետ խնդիրներ չունեք: Իսկ եթե դուք դժվարանում եք տեսնել տառերը, դիմեք բժշկի:Ճիշտ պատասխանը՝ ներքեւում:

The Daily Mail-ը հաղորդում է, որ աշխարհում մոտ 253 մլն մարդ վատ տեսողություն ունի, 36 մլն-ն՝ կույր է:Վատ տեսողության եւ կուրության դեպքերը կարելի է կանխել, եթե ճիշտ հետեւեք ձեր տեսողությանը, պնդում են մասնագետները:

Ճիշտ պատասխան՝ պակասում է F տառը:



© NEWS.am Medicine