7 մթերքներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի տալ երեխաներին

16:47   14 հոկտեմբերի, 2018

Շատերը համարում են, որ այս մթերքներն անվնաս են, բայց իրականում դրանք վտանգավոր են, հատկապես երեխաների համար: Ներկայացնում ենք մթերքների ցանկ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի տալ երեխաներին:

Երշիկ եւ նրբերշիկ

Վերամշակված միսից պատրաստված արտադրատեսակները՝ երշիկը, նրբերշիկները, խոզապուխտը եւ այլն, վնասակար են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք կարող են օրգանիզմի վրա քաղցկեղածին ազդեցություն ունենալ, այսինքն` հանգեցնել քաղցկեղի զարգացմանը:

Մասնագետները բոլոր մարդկանց խորհուրդ են տալիս իրենց օրաբաժնից բացառել երշիկը, նրբերշիկները եւ այլ վերամշակված սննդամթերքները, եւ, հատկապես, այդպիսի սննդամթերքները չտալ երեխաներին:

Օշարակում պահածոյացված մրգեր

Քաղցր աշարակում պահածոյացված մրգերն իհարկե, հաճելի համ ունեն, բայց չպետք է մոռանալ, որ դրանցում մեծ քանակությամբ շաքարավազ կա:

Նման քաղցր մթերքների հաճախակի օգտագործումը ոչ միայն կփչացնի երեխաների ատամները, այլեւ ճարպակալման զարգացմանը կհանգեցնի: Հետեւաբար երեխաներին խորհուրդ է տրվում միայն թարմ մրգեր տալ, որոնք ավելի օգտակար են առողջության համար:

Ծովամթերքներ

Որոշ ձկներում եւ ծովամթերներում մեծ քանակությամբ սնդիկ եւ այլ վտանգավոր նյութեր կան, ուստի պետք է մեծ զգուշությամբ դրանք գնել եւ առավել եւս երեխաներին տալ:

Բայց եթե անգամ ծովամթերքները որակյալ են, դրանք 4-5 տարեկանից ցածր երեխաներին խորհուրդ չի տրվում տալ: Հետաքրքիր է, որ անգամ Ճապոնիայում, որտեղ ծովամթերքները կազմում եմ օրաբաժնի հիմնական մասը, դրանք երեխաներին սկսում են տալ միայն 4-5 տարեկանից:

Կակաո եւ սուրճ

Եվ սուրճի եւ կակաոյի մեջ կոֆեին է պարունակվում, որը կարող է երեխային նյարդային դարձնել, դյուրագրգիռ, ավելացնել սրտի խփոցների հաճախականությունը, հաճախակի միզարձակություն եւ անքնություն առաջացնել: Բացի այդ, կակոյի մեջ սովորաբար մեծ քանակությամբ շաքարավազ են ավելացնում, որը վերը նշված պատճառներով վնասակար է:

Սնկեր

Անտառից կամ այլ վայրերից հավաքած սնկերը երեխաներին ոչ մի դեպքում չի կարելի տալ, քանի որ դրանք կարող են թունավոր լինել:

Բայց անգամ ուտելի սնկերի դեպքում պետք է զգուշություն ցուցաբերել. դրանցում շատ բջջանյութ կա, որը երեխաների օրգանիզմը կարող է վատ մարսել:

Անյուղ կաթ

Երեխաներին չի կարելի անյուղ, սոյայի կամ նուշի կաթ տալ. որոշակի տարիքից հետո նրանց կարելի է նորմալ անքաշ կաթ տալ:

Մասնագետների խոսքով, երեխաների մոտ, որոնք կովի կաթ չեն խմում, այլ անյուղ այլընտրանքը, օրգանիզմում D վիտամինի մակարդակը երկու անգամ նորմայից ցածր է լինում, քան մյուս երեխաների մոտ: Նման երեխաների հասակը մոտ 1.5 սմ-ով ցածր է լինում, քան նրանցը, ովքեր կովի կաթ են խմում:

Զեֆիր

Զեֆիրը կարող է երեխաների շնչուղիներ ընկնել եւ շնչահեղձություն առաջացնել: Բացի այդ, դրանցում, որպես կանոն, շատ շաքարավազ կա, ուստի այն բավական վնասակար է երեխաների համար:



© NEWS.am Medicine