Ուգանդայի բնակիչ 39-ամյա կինը մեկ տղամարդուց 44 երեխա է ունեցել (ֆոտո)

19:51   12 հոկտեմբերի, 2018

Ուգանդայի 39-ամյա բնակիչ Մարիամ Նաբատանցին մեկ տղամարդուց 44 երեխա է ունեցել: Այսօր ողջ է մնացել միան 38 երեխա, մնացյալը մահացել են մանկահասակ տարիքում:

Մարիամն ամուսնացել է 13 տարեկանում: Նրա ամուսինն իսկական բռնակալ էր, իսկ վերջին երեխայի ծնունդից հետո լքել է: Կինը 4 անգամ եռյակ է ունեցել, երեք անգամ՝ քառյակ եւ երեք անգամ՝ երկվորյակ: Դրանից բացի, նա մի քանի անգամ մեկական երեխա է ծնել: Ուշագրավ է, որ Մարիամի հայրը 45 երեխա է ունեցել, իհարկե՝ տարբեր կանանցից:

Միայնակ մոր մասին հայտնի է դարձել լրագրող Քասիմ Քայրիի օժանդակության շնորհիվ, որը ոչ միայն պատմել է նրա պատմության մասին, այլեւ նախաձեռնել է մեծ ընտանիքի աջակցության դրամահավաք: Երեխաներին կերակրելու համար ամեն օր անհրաժեշտ է 22 կգ հաց, 7 կգ բակլա եւ 2,5 կգ շաքար:

 



© NEWS.am Medicine