Դալտոնիզմի բուժմանը կօգնի փորձանոթում աճեցված ցանցաթաղանթը

10:45   15 հոկտեմբերի, 2018

Ցողունային բջիջներից աճեցված ցանցաթաղանթը կարող է օգնել դալտոնիզմի կամ դեղին բծի դեգեներացիայի բուժմանը:

Հետազոտությունն իրականացվել է Ջոն Հոփքինսի համալսարանում (ԱՄՆ): Համալսարանին առընթեր Ռոբերտ Ջոնսոնի լաբորատորիան զբաղվել է աչքի ցանցաթաղանթի բջիջների ուսումնասիրմամբ, որոնք մեր աչքին հնարավորություն են տալիս տարբերակել կապույտ, կանաչ եւ կարմիր գույները: Նախկինում նման հետազոտություններ են կատարվել մկների եւ ձկների վրա, ինչը ակնկալած արդյունքը չի տվել, քանի որ նրանց աչքերը մարդու տեսողական օրգանից զգալիորեն տարբերվում են:

Արդյունքում որոշվել է մարդկային աչքի հյուսվածքներ ստեղծել ցողունային բջիջների միջոցով: Գիտնականներին հաջողվել է մի քանի ամսում աճեցնել մարդկային աչքի ցանցաթաղանթ: Ուշագրավ է, որ առաջինը ամբողջական զարգացման են հասել այն բջիջները, որոնք տարբերակում են կապույտը:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց հետազոտությունն ապագայում կօգնի նրանց, ովքեր տառապում են աչքի տարբեր հիվանդություններով:



© NEWS.am Medicine