Մեծ Բրիտանիայում ճարպակալման դեմ կպայքարեն պիցցայի եւ կարկանդակների կալորիականությունը նվազեցնելով

12:14   15 հոկտեմբերի, 2018

Մեծ Բրիտանիայում ճարպակալման դեմ կպայքարեն պիցցայի եւ կարկանդակների կալորիականությունը նվազեցնելով:

Կալորիականության նվազեցման կառավարության ծրագրի շրջանակում ռեստորանները ստիպված կլինեն վերանայել պիցցաների եւ կարկանդակների լցոնումը: «Անգլիայի հանրային առողջապահություն» (Public Health England) գործադիր գործակալության առաջարկի համաձայն՝ պիցցայում պետք է լինի 928 կալորիայից ոչ ավելի, իսկ կարկանդակներում՝ 695-ից ոչ ավելի: Ապագայում կալորիականության համանման նվազում է սպասում նաեւ այլ պատրաստի ճաշատեսակներին՝ սենդվիչներին, ապուրներին, համբուրգերներին եւ վերամշակված մսին:

Ընդհանուր առմամբ, 2024 թվականին նախատեսվել է 20 տոկոսով նվազեցնել տարածված սննդամթերքների կալորիականությունը: Այս միջոցառումներին են դրդել հետազոտությունները, որոնց համաձայն Մեծ Բրիտանիայում ճարպակալմամբ կամ ավելցուկային քաշով տառապում է 10-11 տարեկան երեխաների 34,3 տոկոսը, մինչդեռ 2016/17 թվականներին այս ցուցանիշը կազմում էր 31,6 տոկոս:

Դրանից բացի, ժամանակակից երեխաները ուտելուն ավելի շատ ժամանակ են հատկացնում (նվազագույնը երկու անգամ ավելի), քան անցյալ դարի 70-ական թվականների նրանց տարեկիցները:

Կալորիականության նվազեցման ծրագրի ներդրման համար արդեն հանդիպումներ են անցկացվել արագ սնունդի ցանցերի հանրահայտ ապրանքանիշների ներկայացուցիչների հետ, որոնց թվում են Mcdonalds-ը եւ KFC-ն:



© NEWS.am Medicine