Նոր դեղը կարող է արդյունավետ լինել ցրված սկլերոզի պրոգրեսիվ ձեւի դեպքում

23:45   15 հոկտեմբերի, 2018

Իբուդիլաստը ցրված սկլերոզի դեմ ամենահեռանկարային նոր դեղամիջոցներից մեկն է: Դեղամիջոցն արդեն հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը, որն անցկացրել են Northwestern University-ի գիտնականները, որոնք ցույց են տվել, որ դեղամիջոցը ցրված սկլերոզի պրոգրեսիվ ձեւի դեպքում զգալիորեն կրճատել է ուղեղի հյուսվածքների քայքայման արագությունը:

New England Journal of Medicine-ում հրապարակված հետազոտության շրջանակում դեղամիջոցը ստուգել են 255 կամավորների վրա, որոնց մոտ եղել է առաջնային եւ երկրորդային պրոգրեսիվ ցրված սկլերոզ: Կեսին տվել են իբուդիլաստ, իսկ մնացյալը պլացեբո է ստացել: Պարզվել է, որ գրեթե 2 տարում հիմնական խմբում դեղամիջոցը կարողացել է ուղեղի ատրոֆիայի զարգացումը 48 տոկոսով նվազեցնել՝ պլացեբո ընդունած խմբի համեմատությամբ:

Սա նշանակում է, որ դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել հիվանդության ծանր ձեւերի դեպքում: Ինչ վերաբերում է կողմնակի էֆեկտներին, ապա, որպես կանոն, առաջացել են աղեստամոքսային տրակտի շեղումներ, գլխացավեր եւ դեպրեսիա:



© NEWS.am Medicine