Բիոակտիվ սննդային հավելումներում արգելված դեղամիջոց են հայտնաբերել

22:30   15 հոկտեմբերի, 2018

Բիոակտիվ սննդային հավելումներն այնքան էլ անվտանգ չեն, ինչպես ընդունված է նրանց մասին մտածել։ JAMA Network Open ամսագիրը հայտնում է, որ ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի վերահսկողության դաշնային վարչության (FDA) անցկացրած հետազոտությունը կեղծումներ է հայտնաբերել բիոակտիվ սննդային հավելումների շարքում։

Պարզվել է, որ 776 հավելումներում, որոնք արտադրվել են 146 ընկերությունների կողմից2007-2016 թվականների ընթացքում, պարունակել են դեղամիջոցներ, որոնք բաց են թողնվում դեղատոմսով։ Հանրային առողջության Քալիֆորնիայի բաժնի հետազոտողները պարզել են, որ էրեկտիլ դիզֆունկցիայի դեմ, քաշի կորստի կամ մկանային զանգվածի ավելացման համար նախատեսված հավելումները մասամբ կեղծված են եւ պարունակում են չարտոնագրված դեղագործական բաղադրիչներ։

Այդպիսի բաղադրիչների թվում են՝ սիլդենաֆիլը (վիագրա եւ փոխարինողները), ֆլոուկսետինը (պրոզակ եւ փոխարինողները), սուբուտրամինը (պրեպարատ ախորժակի կասեցման համար, որը այժմ հեռացնում են շուկայից, քանի որ այն խթանում սրտի կաթվածը եւ մեծացնում է ինսուլտի վտանգը), ֆենոլֆտալենինը (վաղուց արգելված պուրգենը) եւ անաբոլիկ ստերոիդները, որոնք հավանության չեն արժանացել մարդկանց կողմից օգտագործելու համար։

Փորձագետները կարծում են, որ բիոակտիվ սննդային հավելումներ արտադրողները կարող են ավելացվել տվյալ դեղամիջոցները հանուն դրանց արդյունավետության բարձարցման։ Արդյունքում սպառողները, որոնք գնում են սննդային հավելումները, նույնիսկ չեն կասկածում, թե ինչի հաշվին են հասնում «բուժական» արդյունավետության։

Միաժամանակ, դեպքերի 52 տոկոսում ընկերությունները շուկայից հետ չեն կանչում կեղծված ճանաչված հավելումները։

Բացի այդ, փորձագետները ուշադրությունը հրավիրում են այն հանգամանքին, որ հազարավոր մարդիկ տարեկան դիմում են բժիշկներին սննդային հավելումների օգտագործման հետեւանքով առաջացած խնդիրների պատճառով։



© NEWS.am Medicine