Կետոգենային սննդակարգը ուղեղի համար օգտակար է. հետազոտություն

16:39   16 հոկտեմբերի, 2018

Կետոգենային սննդակարգը մկների մոտ լավացնում է կոգնիտիվ ունակությունները եւ նվազեցնում տարիքային նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրահանգում են կատարել University of Kentucky-ի (ԱՄՆ) գիտնականները:

Աղիների միկրոֆլորայի վիճակը կարող է ազդել ուղեղի ֆունկցիաների վրա, հիշեցնում են գիտնականները: Աղիների բակտերիաները կարող են նյութեր արտադրել կամ կլանել, որոնցից կախված է նեյրոնների ակտիվությունը: Օրինակ՝ KLE1738 բակտերիաները գամմա-ամինոճարպաթթուներ են սպառում, որը կարեւորագույն նեյրոմեդիատոր է եւ վերացնում է նյարդային բջիջների գրգռվածությունը:

Scientific Reports ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ կետոգենային, այսինքն՝ ճարպերի մեծ պարունակությամբ ցածրածխաջրային սննդակարգը դրական է ազդում ուղեղի արյան շրջանառության եւ հեմատոէնցեֆալային պատնեշի վրա:

Փորձարկաման ժամանակ 12-14 շաբաթական մկների 2 խումբ (յուրաքանչյուր խմբում 9-ական կենդանի) կերակրվել է կետոգենային սննդակարգով կամ սովորական կեր ստացել: 16 շաբաթ հետո ցածրածխաջրային սնունդ ստացող մկների մոտ լավացել է աղիների միկրոֆլորայի հաշվեկշիռը, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նվազել է, մեծացել ուղեղ արյան մատակարարումը, ինչպես նաեւ լավացել է նյարդային հյուսվածքների մաքրման պրոցեսը բետա ամիլոիդներից՝ պեպտիդներ, որոնք, ինչպես համարվում է, կարող են Ալցհեյմերի հիվանդություն առաջացնել:

Գիտնականների ենթադրությամբ՝ բացառված չէ, որ նման սննդակարգը կարող է օգտակար լինել նաեւ մարդկանց համար:



© NEWS.am Medicine