Ղարաբաղում բարձր է հետտրավմատիկ սթրեսային խանգարումների տարածվածությունը

19:30   16 հոկտեմբերի, 2018

Ղարաբաղում բավական բարձր է հետտրավմատիկ սթրեսային խանգարումների տարածվածությունը ։ Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը՝ վկայակոչելով Ազգային հետազոտությունների տվյալները։

Հետտրավմատիկ սթրեսային խանգարում կարող է նկատվել նրանց մոտ, որոնք բախվում են ռազմական գործողությունների, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին աղետների հետեւանքներին։ Բացի այդ, այդ վիճակի զարգացմանը կարող է բերել ծանր ֆիզիկական տրավման, ծանր հիվանդությունները կամ մտերիմների մահը։

Գասպարյանի խոսքով՝ բնակավայրերում, որոնք բախվում են ռազմական կամ բնածին աղետներին, դեպրեսիայի մակարդակը բարձրանում է մեկ ամիս անց, եւ նույնիսկ ողբերգական իրադարձություններից տարիներ անց։ Օրինակ, Ազգային հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ Սպիտակի երկրաշարժի գոտում հետտրավմատիկ սթրեսային խանգարման մակարդակը 15-20 տոկոսով ավելի բարձր է, քան ՀՀ այլ քաղաքներում։

Բարդ իրավիճակ է ձեւավորվել նաեւ Ղարաբաղում, որտեղ հետտրավմատիկ սթրեսային խանգարման ցուցանիշները 32 տոկոսով ավելի բարձր է, քան հայկական քաղաքներում, որոնք չեն բախվել պատերազմի սարսափներին։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարմանը բնորոշ են հոգետրավմատիկ իրադարձությունների կրկնվող եւ կպչուն վերարտադրությունները մարդկանց գիտակցության մեջ, կրկնվող մղջավանջները եւ ակամա հիշողությունները։

Մի կողմից մարդը կարող է դժվարությամբ խուսափել մտքերից, զգացմունքներից ու խոսակցություններից, որոնք կապված են տրավմայի հետ։ Սակայն, դրա հետ մեկտեղ, նրա մոտ պահպանվում է մշտական զգոնությունն ու վտանգի մշտական սպասման վիճակը։



© NEWS.am Medicine