Երիտասարդ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են խռմփացնում

12:36   17 հոկտեմբերի, 2018

Երիտասարդ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են խռմփացնում: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով հետազոտությունը:

Այսպես՝ հետազոտության մեջ ներգրավված 25-34 տարեկան տղամարդկանց 31 տոկոսը խռմփացրել է շաբաթական մոտ 3 անգամ, մինչդեռ կանանց շրջանում՝ 34 տոկոսը: Իսկ ահա 55-64 տարեկան անձանց շրջանում ըստ խռմփացնելու առաջին տեղը զբաղեցրել են տղամարդիկ՝ 45 տոկոս ընդդեմ 35 տոկոս կանանց: 75 տարեկանից հետո խռմփացնողների թիվը կտրուկ նվազել է:

Մասնագետները խռմփոցը կապում են հիվանդությունների մի ամբողջ լրակազմի հետ, ներառյալ դեմենցիան եւ հիշողության խնդիրները: Քնի օբստրուկտիվ ապնոեով (առաջացնում է ուժեղ խռմփոց եւ շնչառության ժամանակավոր կանգ) մարդիկ ավելի վատ են հաղթահարում հիշողության թեստերը եւ գլխուղեղում փոփոխություններ ունեն, որոնք հատուկ են դեմենցիային: Սա կապված է այն հանգամանքի հետ, որ ապնոեի պատճառով ուղեղը թթվածնային քաղց է ունենում:



© NEWS.am Medicine