Առողջական խնդիրների պատճառով 9-ամյա տղայի փորը ահռելի չափերի է հասել (ֆոտո)

19:04   18 հոկտեմբերի, 2018

Առողջական խնդիրների պատճառով 9-ամյա տղայի փորը ահռելի չափերի է հասել:

Պակիստանից պատանի Անիտ Ուր Ռեհմանը տառապում է Բադդ-Կիարի համախտանիշով՝ լյարդի անոթների թրոմբոզ, որը սպառնում է լյարդային անբավարարությամբ, հայտնում է The Daily Mail-ը: Առողջության ծանր վիճակի պատճառով տղան ստիպված էր ուսումը թողնել: Ըստ բժիշկների կանխատեսումների՝ նա լյարդի փոխպատվաստման շտապ վիրահատության կարիք ունի:

Անիտը, սակայն, ամենեւին միակը չէ, որը սպասում է փոխպատվաստման իր հերթին: Վիրահատության համար նաեւ շուրջ 35 հազար ֆունտ սթերլինգ է պետք, սակայն նրա ընտանիքը չի կարող իրեն նման ծախս թույլ տալ:

Անիտը սկսել է փորի ցավերից բողոքել 4 տարի առաջ: Փորը ահռելի դառնալու պատճառով նա հազիվ է կարողանում քայլել, իսկ քնում է մեկ դիրքով: Տղան փաստացի ամբողջ ժամանակը տանն է անցկացնում եւ զրկված է իր տարեկիցների հետ խաղալու հնարավորությունից:

Անիտի ընտանիքը հույս ունի, որ լյարդի փոխպատվաստման հարցում կստանա Պակիստանի կառավարության օգնությունը:



© NEWS.am Medicine