Նոր դեղը կօգնի ծխելուց արագ հրաժարվել

10:47   19 հոկտեմբերի, 2018

Scripps Research գիտահետազոտական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները նոր միջոց են գտել, որը կօգնի ծխախոտից արագ հրաժարվելուն: Դա արհեստականորեն ստեղծված NicA2-J1 էնզիմն է՝ ֆերմենտ, որն արյան մեջ նիկոտինը քայքայում է նախքան ուղեղում հայտնվելը: 

Նյութն արդեն հաջողությամբ թեստավորել են կրծողների վրա: Science Advances-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ դեղամիջոցը կրծողներին արագ զրկել է նիկոտին ընդունելու մոտիվացիայից: Դրա շնորհիվ հաջողվել է խուսափել վառ արտահայտված չեղարկման համախտանիշի դրսեւորումներից, որը միացնում է  ագրեսիվ պահվածքն ու ցավի հանդեպ մեծ ընկալունակությունը:

Աշխատանքային էնզիմը կոչվում է NicA2-J1. սա բնական էնզիմի արհեստական տարբերակն է, որը Pseudomonas putida բակտերիաներ է արտադրում: Էնզիմի նոր տարբերակը կարող է արյան մեջ ավելի երկար մնալ՝ պահպանելով իր հատկությունները:

Քանի որ էնզիմի հիմքով դեղամիջոցն «աշխատում» է արյան հոսքում, բայց ոչ ուղեղում, գիտնականները նվազագույն կողմնակի էֆեկտներ են սպասում, ինչը դեղն ավելի խոստումնալից է դարձնում: Գիտնականները հույս ունեն մոտ ապագայում անցնել մարդկանց մասնակցությամբ կլինիկական հետազոտություններին:

Գիտնականների խոսքով՝ ծխախոտ փորձած մարդկանց մոտ 60 տոկոսը արդյունքում սկսում է ամեն օր ծխել: Իսկ ամենօրյա ծխողների մոտ 75 տոկոսը ծխախոտից հրաժարվելուց հետո վերադառնում է վնասակար սովորությանը: Նոր դեղամիջոցը կարող է դառնալ այս խնդրի հոյակապ լուծում:



© NEWS.am Medicine