Իսրայելցի գիտնականներն առաջարկել են քաղցկեղի բուժման նոր մոտեցում

12:08   19 հոկտեմբերի, 2018

Ben-Gurion University-ի (Իսրայել) գիտնականները քաղցկեղի զարգացմանը մասնակցող սպիտակուցների թիրախային չեզոքացման նոր մեթոդ են մշակել: Նրանք առաջին «թարգեթային» դեղամիջոցների ստեղծման համար օգտագործել են մեծ տվյալների վերլուծության մեթոդները:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ իրենք սպիտակուցները եւ այս սպիտակուցների փոխազդեցությունները կարեւոր դերակատարում ունեն այնպիսի հիվանդությունների զարգացման մեջ, ինչպիսին քաղցկեղն է: Ելակետ ընդունելով այս գիտելիքները՝ գիտնականները կարողացել են դեղերի ընտրության մեթոդ մշակել, որոնք արգելակում են քաղցկեղային հիվանդությունների զարգացման համար անհրաժեշտ սպիտակուցների ակտիվությունը:

Գիտնականների ուշադրության կենտրոնում է եղել սպիտակուցների ընտանիքը, որոնք հայտնի են որպես սերինային պրոտեազներ: Պարզվել է, որ կարելի է նշանառությամբ ազդել երկու սպիտակուցի վրա՝ KLK6 եւ մեզոտրիպսին, որոնք մասնակցում են քաղցկեղի պրոգրեսիվ զարգացմանը:

Կարեւոր է այն, որ գիտնականներն ապացուցել են նշված սպիտակուցների վրա ընտրովի ազդեցությունը՝ առանց մյուս սպիտակուցներին վնաս հասցնելու:

Այս հետազոտությունն ապագայում կարող է դրվել իսկապես արդյունավետ  հակաքաղցկեղային թերապիայի ստեղծման հիմքում:



© NEWS.am Medicine