Եղունգները կրծելու սովորությունը իմունային համակարգը «մարզում» է

14:17   20 հոկտեմբերի, 2018

Եղունգները կրծելու սովորությունը իմունային համակարգը «մարզում» է: Նման անսպասելի եզրակացության են հանգել Օնտարիոյի Մաքմասթերի համալսարանի Բժշկական դպրոցի (Կանադա) գիտնականները:

Նրանց հետազոտության համաձայն՝ եղունգների տակ գտնվող օրգանիզմներն իսկապես մեծացնում են հիվանդությունների հանդեպ մարդու պաշտպանվածությունը: Պարզվել է, որ այն երեխաները, որոնց մոտ եղունգները կրծելը սովորություն է դարձել, ալերգիայով ավելի հազվադեպ են տառապում:

Գիտնականներն ուշադրություն են դարձնում այն փաստին, որ ալերգիկ ռեակցիաների, ասթմայի եւ իմունիտետի թուլացման այլ դրսեւորումների հավանականությունը 11 տոկոսով ցածր է եղել այն երեխաների խմբում, որոնք եղունգները կրծել են:

Հետազոտության արդյունքները կարող են հարուցել ծնողներից շատերի կասկածները, սակայն ավելի վաղ Նոր Զելանդիայի մասնագետները նույնպես նշել են, որ եղունգները կրծող երեխաները եւ դեռահասները 28 տոկոսով հազվադեպ են տառապում ալերգիայով, քան այդպիսի սովորություն չունեցող նրանց հասակակիցները:



© NEWS.am Medicine