Նախադիաբետը կարող է տղամարդկանց ֆերտիլության հետ կապված խնդիրներ առաջացնել. հետազոտություն

10:44   22 հոկտեմբերի, 2018

Նախադիաբետով (արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձր է, բայց դեռեւս լիարժեք դիաբետ չկա) տղամարդկանց մոտ նկատվում է տեստոստերոնի՝ արական սեռական հորմոնի մակարդակի նվազում: University Vita-Salute San Raffaele-ի գիտնականները պնդում են, որ նախադիաբետը կարող է ազդել տղամարդկանց ֆերտիլության վրա եւ առաջացնել բեղմնավորման խնդիրներ:

Գիտնականները վերլուծել են մոտ 750 տղամարդկանց տվյալները, որոնք դիմել են վերարտադրողական կլինիկաներ: Որոշ տղամարդկանց մոտ առկա էին սրտի եւ անոթների հիվանդություններ, ինչը սկզբունքորեն միանգամայն հատուկ է անպտղության զարգացմանը: Սակայն երեխա բեղմնավորելու հավանականության վրա ամենաշատը ներգործել է 2-րդ տիպի դիաբետի առկայությունը կամ բացակայությունը:

Պարզվել է, որ անպտուղ տղամարդկանց գրեթե 15 տոկոսը նախադիաբետ է ունեցել, ինչի մասին անգամ չի կռահել: Շաքարի կարգավորման խնդիրները ձեռք ձեռքի տված են ընթացել սերմնահեղուկի որակի եւ տեստոստերոնի մակարդակի նվազման հետ: Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր 6-րդ հիվանդի մոտ կա՛մ արդեն դիաբետ կար, կա՛մ նա նախադիաբետային վիճակում էր, երբ արյան մեջ գլյուկոզայի եւ ինսուլինի մակարդակը վտանգավոր մակարդակի են հասնում:



© NEWS.am Medicine