Կանաչ տերեւներով բանջարեղենը կարող է կուրությունը կանխել. հետազոտություն

12:17   22 հոկտեմբերի, 2018

Կանաչ տերեւներով բանջարեղենի կանոնավոր գործածումը կարող է կանխել մակուլյար դեգեներացիայի զարգացումը, որը կուրության առաջացման առաջատար պատճառն է: Այս մասին հայտնում են Westmead Institute for Medical Research-ի գիտնականները:

Հայտնագործությունը կատարվել է 15 տարի ավելի քան 2 հազար ավստրալացիներին հետեւելուց հետո: Գիտնականները պարզել են, որ բուսական նիտրատները, որոնք հայտնաբերվում են կանաչ տերեւներով բանջարեղենի, ինչպես նաեւ բազուկի մեջ, կարող են նվազեցնել նշված հիվանդության զարգացման հավանականությունը:

Այսպես՝ օրական 100-142 միլիգրամ բուսական նիտրատներ գործածող մարդկանց շրջանում մակուլյար դեգեներացիայի վաղ ախտանշանների հայտնվելու հավանականությունն ավելի փոքր է՝ ի տարբերություն այս նյութերը քիչ գործածողների: Օրինակ՝ սպանախի 100 գրամը մոտ 20 մգ նիտրատ է պարունակում, իսկ բազուկը՝ 100 գրամ մթերքին 15 մգ:

Գիտնականները նշում են, որ հայտարարված 142 մգ-ը գերազանցող ավելի շատ գործածման դեպքում լրացուցիչ դրական ցուցանիշներ չեն հայտնաբերվել: Նիտրատները նաեւ չեն փրկել մակուլյար դեգեներացիայի ուշ փուլից:

Տարիքային մակուլյար դեգեներացիան աչքի ցանցաթաղանթի կենտրոնական մասի (մակուլայի) քրոնիկական պրոգրեսիվ դիստրոֆիկ հիվանդություն է, որը բերում է կենտրոնական տեսողության աստիճանական կորուստի, որն անհրաժեշտ է առարկաների հստակ ընկալման համար:



© NEWS.am Medicine