Երկու ամուսինների մոտ էլ ախտորոշվել էր կրծքագեղձի քաղցկեղ, սակայն մեծ սերն օգնել է սարսափելի ախտորոշմանը հաղթել (ֆոտո)

21:06   22 հոկտեմբերի, 2018

Քեն եւ Ջեյն Գրեմինգ տարեց ամուսնական զույգը կարողացել է հաղթահարել կրծքագեղձի քացկեղը, որը նրանց մոտ ախտորոշվել էր մի քան ի ամսվա տարբերությամբ:

Քենը եւ Ջեյնն ամուսնացել են 1971 թվականին, ծանոթանալուց հետո ընդամենը 3 շաբաթ անց: Այսօր նրանք ԱՄՆ Օհայո նահանգի Արմհերսթում անշարժ գույքի ընկերության սեփականատեր են:

2017 թվականի վերջին 75-ամյա Քենի մոտ ախտորոշել են կրծքագեղձի քաղցկեղ: Քաղցկեղի այս տեսակը տղամարդկանց շրջանում չափազանց հազվադեպ է հաննդիպում. օրինակ՝ ԱՄՆ-ում ամեն տարի գրանցվում է ընդամենը 2500 նման դեպք: Ի զարմանս բժիշկների՝ այդպիսի դաժան ախտորոշումից հետո Քենը հանդարտությունը չի կորցրել եւ քաղցկեղի մասին հարցեր տալու փոխարեն, իրեն բուժող բժշկին պատմել է կնոջ հետ ծանոթանալու պատմությունը:

Կես տարի անց նրա 66-ամյա կինը պլանային մամոգրաֆիա է անցել, որից հետո տեղեկացել է, որ իր մետ կրծքագեղձի քաղցկեղ է առաջացել: Այդ դժվար ժամանակահատվածում ամուսիններն աջակցել են մեկը մյուսին եւ ջանացել բուժման հանդեպ լավատեսորեն տրամադրվել: Երկուսն էլ ստիպված էին ենթարկվել մաստէկտոմիայն՝ կրծքագեղձի հեռացման վիրաբուժական վիրահատություն:

Հիմա Ջեյնը պատրաստվում է կրծքի վերականգնման վիրահատության: «Քենն ու Ջեյնն օգնում են իրար, եւ մեզ համար անչափ հասճելի է տեսնել, որ նրանք աշխատում են ամեն ինչ միասին անել»,- պատմել է բուժող վիրաբույժը:

 



© NEWS.am Medicine