Չորս կողոսկրեր չունեցող կինը բարեկազմությունը պահպանում է՝ լինելով հղիության 5-րդ ամսում

12:16   23 հոկտեմբերի, 2018

Գերմանիայից ռեալիթի շոուի 31-ամյա աստղ Սոֆյա Վեգասը հայտարարել է, որ հղի է: Ամեն ինչ կարծես նորմալ է, բայց Սոֆյան ունի 46 սմ գոտկատեղ, ըստ որում՝ այս «ձեռքբերման» համար անգամ չորս կողոսկրերն է հեռացրել: Սրա հետ կապված նրա երկրպագուների մի մասը կարծում է, որ հղիությունը կարող է վտանգավոր լինել ինչպես անձամբ նրա, այնպես էլ երեխայի համար:

ОК! ամսագիրը հայտնում է, որ ոմանք կասկածանքով են վերաբերվում Սոֆյայի հղիության մասին լուրերին՝ դա համարելով ոչ ավելին, քան փիառ քայլ: Մինչդեռ Սոֆյան պնդում է, որ 5 ամսական հղի է, իսկ նրա կազմվածքի վրա «հետաքրքիր վիճակը» ոչ մի կերպ չի անդրադարձել:

Հավելենք, որ Սոֆյայի հայրենիքում՝ Գերմանիայում կողոսկրերի հեռացման վիրահատություններն արգելված են, քանի որ համարվում են առողջության համար վտանգավոր վիրաբուժական միջամտություն:



© NEWS.am Medicine