Հնդկեղեգը կարող է օգնե՞լ ճարպակալման դեմ պայքարում

16:49   23 հոկտեմբերի, 2018

Չլուծվող սննդային մանրաթելերը, որոնք արտադրում են հնդկեղեգի ընձյուղները, բարձրացնում են ինսուլինի հանդեպ օրգանիզմի զգայունությունը եւ կարող են օգնել կանխել ճարպակալման զարգացումը: Այսպիսի եզրակացության են եկել Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները:

Նրանք Journal of Functional Foods ամսագրում հրապարակել են հետաքրքիր հետազոտության արդյունքները, որի շրջանակում լաբորատոր կրծողների 2 խմբեր յուղոտ սնունդ են ստացել, սակայն մի խմբի կրծողները կերել են նաեւ հնդկեղեգի ընձյուղներ: Հենց այս խմբի առնետները չեն գիրացել, իսկ ինսուլինի հանդեպ զգայունությունը նրանց մոտ ավելի բարձր էր, քան այն խմբի կրծողների մոտ, որոնք հնդկեղեգի ընձյուղներ չէին կերել:

Վաղուց է հայտնի առողջության համար սննդային մանրաթելերի օգուտի մասին. դրանց գործածումն անհրաժեշտ է աղեստամոքսային տրակտի նորմալ աշխատանքի համար: Կարծիք կա նաեւ, որ դրանք նվազեցնում են կոլորեկտալ քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Սննդային մանրաթելերով հարուստ են ընձյուղները, հատիկավոր բույսերը, բանջարեղենը, մրգերը:



© NEWS.am Medicine