Ինչո՞ւ է սեբորեան Հայաստանում ավելի հաճախ հանդիպում, քան այլ տարածաշրջաններում. պարզաբանում է մաշկաբանը

21:00   23 հոկտեմբերի, 2018

Սեբորեան Հայաստանում ավելի հաճախ է հանդիպում, քան այլ տարածաշրջաններում, NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը:

Սեբորեայի նշանները կոսմետիկ տեսանկյունից միանգամայն տհաճ են. մաշկի յուղոտ փայլ, մազաթափություն, առատ թեփ, քոր եւ մաշկի թոփոտում: Տարբերակում են սեբորեայի երեք տեսակ՝ յուղոտ, չոր եւ համակցված:

Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում սեբորեայի տարածվածությունն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսին են կլիմայական պայմանները, մեծ քանակությամբ քաղցրեղեն եւ յուղոտ մթերքներ գործածելը: Դրանից բացի, վերջին դերը չի խաղում նաեւ ռիսկի այնպիսի գործոնը, ինչպիսին է ժառանգական բեռը, որը հատկապես արտահայտվում է այնպիսի մոնոէթնիկ երկրներում, ինչպիսին Հայաստանն է:

Հովհաննիսյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ սեբորեան առավել հաճախ հանդիպում է Կովկասյան, ինչպես նաեւ Միջերկրածովյան տարածաշրջաններում:

Փորձագետը խորհուրդ է տալիս սեբորեայի պրոցեսի ժամանակ ինքնաբուժմամբ չզբաղվել, այլ անհապաղ բժշկի դիմել: Յուղոտ մազերը, դեմքի եւ գլխի ոչ առողջ վիճակը, մազաթափությունը պետք է ահազանգ լինեն մասնագիտացված բուժօգնության դիմելու համար:

«Ցավոք, հաճախ մաշկային հիվանդություններին մատների արանքով են նայում եւ բժկի խորհրդին են դիմում միայն այն ժամանակ, երբ կոսմետիկ թերությունը առավել արտահայտված է դառնում, եւ առավել աշխատատար բուժում է պահանջվում»,- նշեց Հովհաննիսյանը:



© NEWS.am Medicine