Հոկտեմբերի 27-ին Երեւանում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ առաջնային իմունոդեֆիցիտի թեմայով

12:15   24 հոկտեմբերի, 2018

Առաջին հայկական J-PROJECT հանդիպումը՝ առաջնային իմունոդեֆիցիտով երեխաների ախտորոշման, բուժման և վարման թեմայով տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Երեւանում:

J-PROJECT համագործակցություն է, որի նպատակն է օգնել զարգացող երկրներում բարձրացնել առաջնային իմունոդեֆիցիտով պացիենտների հայտնաբերելիությունը, օգնել բժիշկներին վարման հարցում:

Միջոցառմանը մասնակցելու են ոլորտի մի շարք ճանաչված առաջատարներ արտասահմանից: Մասնավորապես, միջոցառման հյուրն է լինելու Նիմա Ռեզային՝ երիտասարդ, հանճարեղ գիտնական և կլինիկական իմունոլոգ Թեհրանի համալսարանից, ով մի շարք հոդվածների և գրքերի հեղինակ է եւ իր լուրջ ներդրումն է ունեցել այս ոլորտի զարգացման մեջ:

Գիտաժողովը հետաքրքիր կլինի կլինիկական իմունոլոգների, մանկաբուժների, բժշկական գենետիկների, ԼՕՌ, մաշկաբանների, արյունաբանների, ռևմատոլոգների, վարակաբանների եւ շատ այլ մասնագետների համար: Ուսանողների մասնակցույթունը եւս ողջունվում է:

Միջոցառման մասնակցությունն անվճար է:

Միջոցառումը մեկնարկելու է հոկտեմբերի 27-ին, ժամը 9:00՝ Իբիս Երեւան հյուրանոցում (Հյուսիսային պողոտա 5/1):



© NEWS.am Medicine