«Մեկուսացված մարդու» համախտանիշով 14-ամյա աղջիկն արթնացել է մոր դաշնամուր նվագելուց հետո (ֆոտո)

13:45   26 հոկտեմբերի, 2018

«Մեկուսացված մարդու» համախտանիշով 14-ամյա աղջիկն արթնացել է ստեղնավոր գործիքի վրա մոր նվագելուց հետո:

Միրանդա Մելդրումն անցյալ տարի ուղեղի արյան զեղում էր տարել, որից հետո նրա մոտ զարգացել էր «մեկուսացված մարդու» համախտանիշը: Այն արտահայտվում է խոսքի լիակատար կորստով եւ կաթվածով՝ գիտակցության եւ զգայունության ամբողջական պահպանմամբ: Այս վիճակում մնալու հավանականությունը բժիշկները 95 տոկոս էին գնահատել:

Դստերն աջակցելու համար Ստելլան ստեղնավոր գործիքի վրա նվագել է հենց հիվանդասենյակում, իսկ հայրը՝ Ջոնը, կիթառ է նվագել: Երբ Ստելլան սկսել է բարձրաձայն ընթերցել մտերիմների նամակները, Միրանդայի ձռքը սկսել է շարժվել:

Եվս երեք ամիս հետո աղջիկը կարողացել է աչքերով շարժումներ կատարել եւ թարթել: Միրանդայի առողջական վիճակն աստիճանաբար բարելավվել է, եւ նա սովորել է ժեստերի լեզուն:

Մինչեւ առողջական խնդիրների առաջանալը, աղջիկը դպրոցում խոստումնալից հաջողություններ ուներ, հետաքրքրվում էր երաժշտությամբ, հոգեբանությամբ եւ կենսաբանությամբ: Ստելլան հանգանակություն է նախաձեռնել՝ Միրանդայի համար հատուկ քայլակ գնելու եւ ֆիզիոթերապիայի մասնավոր սեանսների համար վճարելու նպատակով:



© NEWS.am Medicine