Ինչո՞ւ է սթրեսը վտանգավոր միջին տարիքի մարդու համար

15:15   27 հոկտեմբերի, 2018

Սան Անտոնիոյում Տեխասի համալսարանին առընթեր Առողջության գիտական կենտրոնի գիտնականները պարզել են, որ սթրեսը չափազանց վտանգավոր է միջին տարիքի անձանց համար: Պարզվել է, որ 40-50 տարեկանում երկարատեւ սթրեսը կարող է բերել կոգնիտիվ հմտությունների նվազման:

Neurology-ն հայտնում է, որ հետազոտությանը մասնակցել են 2 հազար առողջ մարդիկ, որոնց միջին տարիքը կազմել է մոտ 48 տարեկան: Ընդ որում՝ բոլոր փորձարկվողների մոտ դեմենցիայի նշաններ չեն եղել: Կամավորները պետք է անցնեին կոգնիտիվ թեստավորում եւ կատարեին հիշողության, դատողության, ուշադրության եւ տեսողական ընկալման մի քանի խնդիրներ:

Գրեթե ութ տարի անց մասնակիցները կրկին համանման թեստեր են անցել, կատարվել է նաեւ նրանց գլխուղեղի ՄՌՏ սքանավորում եւ արյուն է վերցվել կորտիզոլի (սթերսի հորմոն) մակարդակը որոշելու անալիզի համար: Գիտնականների ուշադրության կենտրոնում են եղել նաեւ այնպիսի տվյալները, ինչպես փորձարկվողների տարիքը եւ սեռը, ապրելակերպը, վնասակար սովորությունները (ծխելը), մարմնի զանգվածի ինդեքսը:

Պարզվել է, որ սթրեսի հորմոնի մեծ պարունակությամբ մարդիկ մյուսներից ավելի վատ են հաղթահարել հիշողության թեստերը եւ մյուս խնդիրները: Այսպիսով, գիկտնականների կարծիքով՝ կորտիզոլի բարձր մակարդակը կարող է կապված լինել հիշողության եւ տեսողական ընկալման վատթարացման հետ:

Դրանից բացի, վիճակագրորեն զգալի զուգակցություն է հայտնաբերվել կորտիզոլի բարձր մակարդակի, ուղեղ ծավալի նվազման եւ հիշողության վատթարացման միջեւ, ընդ որում՝ հիմնականում կանանց շրջանում:



© NEWS.am Medicine