6 գործոն, որոնք մեծացնում են շաքարային դիաբետի զարգացման վտանգը

12:47   28 հոկտեմբերի, 2018

Առաջին տեսակի դիաբետի զարգացման պատճառների մասին գիտությանը դեռ բավարար չափով հայտնի չէ, սակայն երկրորդ տեսակի դիաբետը, որպես կանոն, զարգանում է անառողջ կենսակերպի հետեւանքով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի գործոն, որոնք մեծացնում են այս հիվանդության զարգացման վտանգը։

Ծխելը

Ծխելը կարող է նվազեցնել օրգանիզմի զգայնությունը ինսուլինի նկատմամբ՝ հորմոն, որը արյան մեջ շաքարը պահում է նորմալ մակարդակի, ուստի ծխելը դիաբետի զարգացման վտանգի լուրջ գործոն է համարվում։

Սա հաստատվում է Տապանի Ռյոննեմայի եւ 2002 թվականին Ջենի Գանտոնի հետազոտություններով, որոնք հրապարակվել են American Diabetes Association Diabetes Care ամսագրում։

Սննդակարգը

Տեւական ժամանակ սննդի մեջ մեծ քանակությամբ շաքարի եւ ճարպի պարունակությամբ մթերքների օգտագործումը նույնպես բարձրացնում է դիաբետի զարգացման վտանգը։ Ալկոհոլային խմիչքների չարաշահումը եւս ռիսկային գործոնների թվին է դասվում։

Ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը

ԱԴԱ-ն (Ամերիկյան դիաբետիկական ասոցացիան) ֆիզիկական ակտիվության/մարզանքների եւ դիաբետի մասին իր հայտարարությունում զգուշացնում է, որ նստակյանց ապրելակերպը կարող է արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկողությունը վատթարեցնել։ Նույնիսկ քիչ եւ չափավոր աերոբիկ ծանրաբեռնվածությունն ակտիվացնում է ինսուլինի գործողությունը, ավելի լավ է վերահսկում արյան մեջ շաքարի մակարդակը օրվա ընթացքում։

Նշանակություն ունի նաեւ մարզանքի տեսակը՝ դիմացկունության վարժությունները ֆիզիկական ծանրաբեռնվածության վարժությունների հետ համատեղումը կարող է ապահովել արյան մեջ շաքարի մակարդակի բարելավում, իսկ ինտերվալային բարձր ինտենսիվության մարզանքները կարող են գերազանցել շարունակական աերոբիկ մարզանքը դիաբետով տառապող մեծահասակների մոտ։

Մի շարք հոգեմետ դեղամիջոցների մշտական օգտագործումը

Դիաբետի համաշխարհային համայնքը (Global Diabetes Community) զգուշացնում են, որ որոշ խթանիչ դեղամիջոցներ բարձրացնում են շաքարի մակարդակը արյան մեջ։ Դրանց կանոնավոր օգտագործումը կարող է ինսուլինի դիմադրություն առաջացնել եւ նպաստել 2-րդ տեսակի դիաբետի զարգացմանը։

Դրանց թվին են դասվում ամֆետամինները («սփիդ»/ ամֆետամին/մետամֆետամին), MDxx միացությունները (էքստազի / մոլլի / MDMA) եւ Ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշի (ՈՒՊՀՀ) ժամանակ ուշադրությունը կոնտրենացնելու համար օգտագործվող օժանդակ միջոցները (Ադերալ/ «Էդդի»/Վիվանս)։

Մի քանի դեղամիջոցների ընդունումը

GlobalRPH-ն ներկայացրել է դեղամիջոցների ցուցակ, որոնք կարող են արյան մեջ բարձրացնել շաքարի մակարդակը։ Դրանց թվին են, մասնավորապես, դասվում ստերիոդները, հակա-ՈՒՊՀՀ-ները, հոգեմետ դեղերը, ասթմայի դեմ որոշ դեղամիջոցներ։

Որպես կանոն, համապատասխան հիվանդությունների բուժման համար դրանց առավելությունը գերազանցում հնարավոր կողմնակի ազդեցությունները, մասնավորապես, արյան մեջ շաքարի մակարդակի վրա ազդեցությունը։ Ուստի, վնասի ու օգուտի հարաբերակցության հարցերը պետք է քննարկել բուժող բժշկի հետ ամեն կոնկրետ դեպքի մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար։

Քրոնիկ սթրես

Սթրեսային իրավիճակում օրգանիզմը գլյուկոզ է արտադրում։ Զգայական կամ ֆիզիկական սթրեսի տրական շրջանը կարող է արյան մեջ շաքարի բարձր աստիճանի հանգեցնել։ Երբ օրգանիզմը սթրեսի է ենթարկվում, շաքրաը հայտնվում է արյան մեջ՝ օգնելով ապահովե ադեկվատ էներգիա այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է։

Սան Ֆրանցիսկոյի համալսարանում դիաբետի ուսուցման կենտրոնի (Diabetes Teaching Center at the University of San Francisco) համաձայն՝ «սթրեսը կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի եւ դժվարացնել վերահսկողությունը»։ Քրոնիկ սթրեսային վիճակը զգալիորեն բարձրացնում է դիաբետի զարգացման վտանգը։



© NEWS.am Medicine