22:17 27 հոկտեմբերի, 2018Առողջ կենսակերպը կարող է կաթվածի նկատմամբ ժառանգական նախահակվածությամբ մարդկանց շրջանում այս հիվանդության զարգացման հավանականությունը զգալիորեն նվազեցնել: Այս մասին նշված է BMJ (British Medical Journal) գիտական ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Հետազոտողների միջազգային խումբը մեծահասակ բրիտանացիների մեծ պոպուլյացիայում ուսումնասիրել է ժառանգական կաթվածի կապը փաստացի կաթվածի հետ: Նրանք մտադիր էին պարզել, թե առողջ կենսակերպն արդյոք կարող է փոխհատուցել կաթվածի զարգացման հավանականության վրա գենետիկ գործոնների ազդեցությունը:
Գիտնականները մշակել են գենետիկ ռիսկի ցուցանիշը՝ հիմնված կաթվածի հետ կապված գեների 90 տարբերակների վրա: Մասնակիցները 40-ից մինչեւ 73 տարեկան 306 473 սպիտակամորթ տղամարդիկ ու կանայք էին, որոնք անցյալում գլխուղեղի կամ սրտի կաթված չէին տարել:
Գիտնականները գնահատել են նաեւ կենսակերպը՝ հատուկ ուշադրություն դարձնելով 4 հիմնական գործոնների.
չծխելը,
մրգերով, բանջարեղենով եւ ձկնեղենով հարուստ սննդակարգը,
ավելորդ քաշի կամ ճարպակալման բացակայությունը (30-ից պակաս մարմնի զանգվածի ինֆեքս).
պարբերական ֆիզիկական վարժությունները:
Բարձր գենետիկ ռիսկով մարդկանց շրջանում կաթվածի զարգացման հավանականությունը 35 տոկոսով մեծ է՝ այն մարդկանց համեմատությամբ, որոնք ցածր գենետիկ ռիսկ ունեն՝ անկախ կենսակերպից: Սակայն, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, անբարենպաստ կենսակերպը, ի տարբերություն բարենպաստի, կաթվածի հավանականությունը մեծացրել է 66 տոկոսով, ըստ որում՝ սա վերաբերել է գենետիկ ռիսկի բոլոր կարգերին:
Բարձր գենետիկ ռիսկը անբարենպաստ կենսակերպի հետ համակցությամբ կաթվածի զարգացման հավանականությունը մեծացրել է ավելի քան կրկնակի՝ ցածր գենետիկ ռիսկի եւ բարենպաստ կենսակերպի համեմատությամբ: Հավանականությունն ամենաշատը մեծացրել են ծխելը եւ ավելրոդ քաշը/ճարպակալումը:
Հետազոտության տվյալները ուշադրությունը կենտրոնացնում են ամբողջ բնակչության համար առողջ կենսակերպի առավելությունների վրա՝ անկախ կաթվածի եւ սիրտ-անոթային այլ հիվանդությունների գենետիկ ռիսկից: