16:35 28 հոկտեմբերի, 2018Գվինեթ Փելթրոուի նեֆրիտե ձուն կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել։
Հիշեցնենք, որ դերասանուհուն պատկանող Goop վեբ պորտալը 2017 թվականին նեֆրիտե ձուն վաճառել էր մռկ միավորի դիմաց 66 դոլարով։ Այս հետաքրքրաշարժ ապրանքը խորհուրդ է տրվում գիշերը դնել հեշտոցի մեջ մկանային տոնուսը եւ հորմոնալ հավասարակշռությունը բարձրացնելու համար։ Զարմանալի չէ, որ այդպիսի «բժշկությունը» ԱՄՆ-ում սկանդալի պատճառ է դարձել, եւ Goop-ը տուգանվել է 145 հազար դոլարով չհիմնավորված խորհուրդների քարոզչության համար։
Հիմա կրկին սկսել են խոսել նեֆրիտե ձվի մասին։ The Daily Mail-ը հայտնում է, որ փորձագետները որոշել են հերքել Goop-ի հայտարարություններն այն մասին, որ այդ ձուն շատ յուրահատուկ կիրառություն է ունեցել Հին Չինաստանում։
OB / GYN-ի եւ New York Times-ի թղթակից, դոկտոր Ջեն Գյունթերը (Jen Gunter) ավարտել է հետազոտությունը, որը վերջ է դնում նեֆրիտե ձվի շուրջ վեճերին։ Վերլուծելով տարբեր շրջանների նեֆրիտե 5 հազար առարկաներ՝ Գյունթերը եւ ուսումնասիրության համահեղինակ, հնագետ եւ փիլիսոփայության դոկտոր Սառա Պարկակը չեն գտել ոչ մի հեշտոցային նեֆրիտե ձու։ Հետազոտությունը հրապարակվել է մասնագիտացված Female Pelvic Medicine & Reconstructive Surgery ամսագրում։
Նեֆրիտե ձվերը դերասանուհու վեբ պորտալում գիտական տեսանկյունից միակ կասկածելի իրը չէ։ Այսպես, 22 դոլարով առաջարկվում է ձեռք բերել Inner Judge Flower Essence Blend ծաղիկների մզվածքի խառնուրդը, որը, Goop-ի պնդմամբ, կարող է օգնել պայքարել սթրեսի դեմ։
Դատարանի վճռով՝ այսուհետ Goop-ը ապրանքները գովազդելիս պարտավոր է հիմնվել միայն կոմպետենտ եւ գիտականորեն ապացուցված փաստերի վրա:
