«Գարդասիլով» պատվաստելուց հետո դեռահասների մոտ ցրված սկլերոզ են հայտնաբերել

23:45   27 հոկտեմբերի, 2018

ԱՄՆ պատվաստումներից անբարենպաստ ռեակցիաների դեպքերի մասին ծանուցման համակարգի համաձայն (VAERS) «Գարդասիլով» պատվաստելուց հետո ցրված սկլերոզի արդեն 53 եւ նոր «Գարդասիլ 9»-ի պատվաստումից հետո 2 դեպքերի մասին է նշվել: «Գարդասիլը» պատվավստանյութ է մարդու պապիլոմայի վիրուսի դեմ:

American Health News-ը հայտնում է, որ այս տվյալները այսբերգի միայն երեւացող մասն են, քանի որ երբեմն դժվար է որոշել՝ առողջական խնդիրներն արդյոք կապվա՞ծ են պատվաստանյութի հետ, թե՞ դա սոսկ համընկնում է:

2015 թվականին Սկանդինավիայում անցկացված հետազոտությամբ ցրված սկլերոզի կամ դեմիելինացնող հիվանդությունների զարգացման մեծ վտանգ չի հայտնաբերվել 4 մլն կանանց շրջանում, որոնցից 800 հազարը ՄՊՎ դեմ պատվաստվել էին:

Մինչդեռ Սան Դիեգոյում վերջերս տեղի ունեցած համաժողովում մասնագետները  ներկայացրել են ցրված սկլերոզի 2 դեպք, որը դեռահասների մոտ զարգացել է «Գարդասիլով» պատվաստելուց հետո: Հետազոտության հեղինակ Յե Հուի խոսքով՝ դեռահասների մոտ ցրված սկլերոզի ախտանշանները զարգացել են պատվաստելուց հետո 1-2 շաբաթում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անբարենպաստ ռեակցիաների դեպքերի մասին Vigibase տվյալների բազան հայտնում է «Գարդասիլով» պատվաստման հետեւանքով նյարդային համակարգի խանգարումների 36 915 դեպքի մասին:

«Գարդասիլը» եւ «Գարդասիլ 9»-ը պարունակում են ալյումինի ամորֆ հիդրօքսիֆոսֆատ, ալյունինի նոր ձեւ, որը խթանում է հզոր իմունային ռեակցիա:



© NEWS.am Medicine