Շատերը դրան մի ամբողջ կյանք էին սպասել. Էրեբունի ԲԿ-ում եզակի վիրահատություններ են կատարել

21:06   27 հոկտեմբերի, 2018

Ալեքսանդր Սմիրնովը Սանկտ Պետերբուրգի համալսարանական կլինիկայի վիրաբուժական էնդոսկապիայի բաժանմունքի ղեկավարն է, որը մեծ ճանաչում ունի ոչ միայն  հետխորհրդային երկրներում, այլեւ եվրոպական եւ ամերիկյան կլինիկաներում:

Բժիշկ Սմիրնովը հայտնի է իր էնդոսկոպիկ բացառիկ վիրահատություններով. նրա մեթոդը լայնորեն կիրառում են առաջատար կլինիկաներում եւ մեծ է ներդրումը էնդոսկոպիկ ճանապարհով իրականացվող վիրահատությունների տարածման եւ զարգացման գործում:

Ինչպես հայտնում է https://erebunimed.com/-ը, առաջին անգամ չէ, որ հայ գործընկերները նրա հետ հնարավորություն ունեն քննարկելու մասնագիտական բարդ դեպքերը: Գործընկեր Էրեբունի ԲԿ-ում նա հանդիպել է հայ մասնագետների հետ, իրականացնում համատեղ խորհրդատվություններ, հետազոտություններ եւ վիրահատություններ:

Ախալազիա, էզոֆագոսպազմ, ցենկերի դիվերտիկուլ ախտորոշումների դեպքում առաջարկվում է մեկ տարբերակ՝ բաց վիրահատություն, որն այս դեպքում  նշանակում է հետվիրահատական երկարատեւ ու բարդ շրջան: Էնդոսկոպիկ եղանակով կատարվող  այս վիրահատություններին շատերը մի ամբողջ կյանք են սպասել:

Մանրամասները՝ տեսանյութում:



© NEWS.am Medicine