Գիտնականները սմարթֆոնի եւ քաղցկեղի միջեւ փոխկապվածություն են հայտնաբերել

13:41   5 նոյեմբերի, 2018

Հեռախոսների ռադիոհաճախականության ճառագայթումը կարող է բերել սրտի, ուղեղի եւ մակերիկամների քաղցկեղի զարգացման: National Institutes of Health-ի (NIH) գիտնականներն այսպիսի եզրահանգման են եկել մեծածավալ հետազոտության ընթացքում:

Նրանք փորձերն անցկացրել են մկների եւ առնետների վրա, որոնք ռադիոհաճախականության ճառագայթման ավելի բարձր մակարդակի են եթարկվել, քան հեռախոսներ օգտագործող մարդիկ են ենթարկվում: Գիտնականների խոսքով՝ կասկածներ չկան. հեռախոսների ճառագայթման եւ արու մկների մոտ քաղցկեղի զարգացման փոխկապվածությունն ակնհայտ է: Հետաքրքիր է, որ էգերի դեպքում այս կապն այդքան ակնհայտ չէր:

Չնայած առօրյա կյանքում մարդիկ ճառագայթման այդպիսի մակարդակի չեն ենթարկվում, ինչպես փորձարարական կրծողները, գիտնականները տղամարդկանց խորհուրդ են տալիս հեռախոսն օգտագործելիս զգուշություն պահպանել եւ պաշտպանել մարմնի հատկապես զգայուն հատվածները:

Ինչպես պարզաբանել է հետազոտության հեղինակ National Toxicology Program-ից (NTP) բժիշկ Ջոն Բաչերը, հետազոտության շրջանակում ռադիոհաճախականության ճառագայթման է ենթարկվել կրծողների ամբողջ մարմինը: Իսկ հեռախոս օգտագործող մարդկանց մոտ ճառագայթահարվում են միայն մարմնի այն հատվածները, որոնք հեռախոսի հետ են շփվում:

Նշենք, որ հետազոտության մեջ ուսումնասիրել են միան 2G եւ 3G ցանցերն օգտագործող հեռախոսների ազդեցությունը: 4G-ի, LTE-ի եւ 5G-ի ազդեցության մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:



© NEWS.am Medicine