Գինի եւ շոկոլադ. Գիտնականները հայտնել են ծերացումը դանդաղեցնող մթերքների մասին

18:13   5 նոյեմբերի, 2018

Շոկոլադի, թեյի, սուրճի եւ գինու բաղադրության մեջ մտնող հիդրոխինոնները կանխում են օքսիդացման պրոցեսը եւ դանդաղեցնում ծերանալու գործընթացը: Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի (Գերմանիա) գիտնականների հետազոտության մեջ նշված է, որ այս արդյունքին հաջողվում է հասնել հիդրոխինոնները ցինկի հետ համադրելու դեպքում:

Ցինկի հատկությունների թվում է հիդրոխինոն խմբի ակտիվացումը, ինչն ապահովում է սուպերօքսիդից բնական պաշտպանությունը, որը մարդկային բջջի  շնչառության կողմնակի արտադրանք է, հայտնում է Phys.org-ը: Հենց նա է վնասում մարմնի սեփական բիոմոլեկուլները, որոնց մեջ են մտնում պրոտեիններն ու լիպիդները:

Ցինկի եւ հիդրոխինոնի «միացումը» նմանակում է սուպերօքսիդդիսմուտազի ֆերմենտը, որը օրգանիզմը պաշտպանում է դեգրադացիայի պրոցեսներից:

Գիտնականների կարծիքով՝ ապագայում, հաշվի առնելով հետազոտության արդյունքները, միանգամայն հնարավոր կլինի ցինկն ավելացնել հիդրոխինոն պարունակող մթերքների մեջ: Այսպիսով, բացառված չէ, որ երբեւէ սպառողներին հասանելի կլինեն ցինկ պարունակող գինիներ, սուրճ, թեյ կամ շոկոլադ: Ինչպես գիտնականներն են պնդում, այս մետաղը այնքան էլ տոքսիկ չէ, որքան կարծում էին նախկինում:



© NEWS.am Medicine