Մրսածության դեպքում կաթ խմելը վնասակար է

10:45   6 նոյեմբերի, 2018

Մրսածության դեպքում կաթ խմելը վնասակար է: Ինչպես նշված է Laryngoscope ամսագրում հրապարակված բրիտանացի բժիշկների հետազոտության մեջ, կաթը եւ կաթնամթերքն ունակ են վատթարացնելու այս հիվանդության ախտանշանները:

Փորձին ներգրավվել է հիվանդանոցի 108 հիվանդ, որոնք գանգատվել են լորձի մեծաքանակ արտադրումից: Նրանց բոլորին նշանակվել է ոչ կաթնային սննդակարգ, սակայն արդեն երրորդ օրը փորձարկվողներից կեսին սկսել են օրական տալ 350-ական միլիլիտր կաթ, իսկ մնացյալին նույնքան սոյայի կաթ: Որպեսզի կամավորները չիմանային, թե ինչ են խմում, երկու մթերքի համն էլ մոդիֆիկացվել է:

Այնուհետեւ հիվանդները լրացրել են հատուկ անկետա, որում գրանցել են հիվանդության ախտանշանները, ինչպես նաեւ մեկից մինչեւ 100 միավոր սանդղակով գնահատել են լորձի արտադրման աստիճանը: Փորձի սկզբում քթից արտադրության ինտենսիվության ցուցանիշը տատանվել է 65 միավորի շրջանակում, սակայն սննդակարգին հետեւելու 2 օրից հետո բոլոր փորձարկվողների մոտ այս ցուցանիշը նվազել է մինչեւ 55 միավոր:

Սննդակարգում կաթը մտցնելուց հետո արտադրության ինտենսիվության ցուցանիշը  գործնականում նախկին մակարդակին է վերադարձել եւ կազմել 63 միավոր: Մինչդեռ սոյայի կաթ գործածած հիվանդները, հակառակը, իրենց ավելի լավ են զգացել:

Սրա հետ կապված մասնագետները խորհուրդ են տալիս մրսածության ընթացքում կաթի գործածումը կրճատել կամ ընդհանրապես բացառել:



© NEWS.am Medicine