Գիտնականները որոշել են ծխելը թողնելու ամենահարմար տարիքը

12:18   6 նոյեմբերի, 2018

Գիտնականները որոշել են ծխելու թողնելու ամենահարմար տարիքը: Պարզվել է, որ այդ քայլին ավելի լավ է գնալ ոչ ուշ քան 40-45 տարեկանում, քանի որ ծխելուց հետո սիրտ-անոթային համակարգի վերականգնման համար առնվազն 15 տարի է պահանջվում:

Նեշվիլում Վանդերբիլթի համալսարանից Մերեդիտ Դանկանը եւ նրա գործընկերները մոտ 9000 մարդու մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել: Դիտարկումների սկզբին նրանց տարիքը 27 էր, նրանք շատ լավ ֆիզիկական վիճակում էին, չէին տառապում տուբերկուլյոզից, սրտի եւ անոթների քրոնիկական հիվանդություններից եւ այլն:

Մինչ այդ, հաջորդող 16 տարիներին պարզվել է, որ սրտի, գլխուղեղի կաթվածների մոտ 70 տոկոսը բաժին է հասնում նախկին եւ ներկա ծխողներին, որոնք 20 տարվա ընթացքում օրական մոտ 1 տուփ ծխախոտ են օգտագործել:

Որքան երկար են ծխել փորձի մասնակիցները, այնքան հաճախ են իրենց մոտ թոքերի եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ զարգացել: Անգամ ծխելը թողնելուց 16 տարի անց, ծխելու պատճառով առաջացած ոչ բոլոր բացասական հետեւանքներ են վերացել:

«Ծխելը թողնելուց 5 տարի անց ձեր առողջությունը զգալիորեն կլավանա: Սրտի, գլխուղեղի կաթված եւ սրտի այլ խնդիրներ ունենալու վտանգը կնվազի մոտ 38 տոկոսով»,- նշել է Դանկանը:

Հետազոտությունը ներկայացվել է Դալլասում՝ Ամերիկյան ասոցիացիայի հանդիպման շրջանակում:



© NEWS.am Medicine